Կարևոր իրադարձություններ

Որտեղ և ինչ վիճակում է հայտնաբերվել Վանաձորում տնից դուրս եկած և չվերադարձած երեխան

19 Հուլիս, 2025 15:00
Որտեղ և ինչ վիճակում է հայտնաբերվել Վանաձորում տնից դուրս եկած և չվերադարձած երեխան

Հուլիսի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու բնակարաններից մեկից 8-ամյա երեխան դուրս է եկել և չի վերադարձել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, փրկարարները, ոստիկանները, պարեկները ու երեխայի հարազատները սկսել են որոնել 8-ամյա երեխային և մոտ 2 ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո նրան հայտնաբերել են իր հայրիկի ավտոմեքենայի բեռնախցիկում՝ քնած վիճակում։

Լրահոս

Դիտել ավելին