Կարևոր իրադարձություններ

Առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհային իրավիճակ և ջերմային ֆոն

19 Հուլիս, 2025 15:30
Առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհային իրավիճակ և ջերմային ֆոն

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված հուլիսի 21-24-ը Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն. ցերեկը 16:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում +38...+40 աստիճան տաքություն:

Այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհային իրավիճակ:

Լրահոս

Դիտել ավելին