Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան

19 Հուլիս, 2025 16:00
Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Վարչապետն Իրանի նախագահին ցավակցություն է հայտնել նախորդ ամիս տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով զոհերի կապակցությամբ։

Քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։

Վարչապետ Փաշինյանը նախագահ Փեզեշքիանին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան։

Լրահոս

Դիտել ավելին