Հուլիսի 22-ին՝ ժամը 10:39-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի կենտրոնական փողոցում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցում կայանած «Օպել» մակնիշի ավտոմեքենայում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ 11:04-ին: Այրվել է ավտոմեքենան։