Կարևոր իրադարձություններ

Հայտնի է Վայոց ձորի Ուղեձոր սարատեղիում բռնկված հրդեհի պատճառը. հարուցվել է վարչական վարույթ

01 Սեպտեմբեր, 2025 16:30
Հայտնի է Վայոց ձորի Ուղեձոր սարատեղիում բռնկված հրդեհի պատճառը. հարուցվել է վարչական վարույթ

Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Ուղեձոր սարատեղիում բռնկված հրդեհի դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։

Ինչպես տեղեկացրել է տեսչական մարմինը, նախնական տեղեկությունների համաձայն՝ Վայք համայնքի Սարավան բնակավայրում (ընդգրկված չէ Ամուլսարի տարածքում) հրդեհն առաջացել է բարձրավոլտ էլեկտրահաղորդման սյուների եռակցման աշխատանքների հետևանքով:

Մոտ 45հա տարածքում այրվել են թփուտներ, տարբեր տեսակի ծառեր ու չոր խոտածածկ։

Կիրականացվի շրջակա միջավայրին պատճառված վնասի հաշվարկ։

Լրահոս

Դիտել ավելին