Կարևոր իրադարձություններ

Հենրիխ Մխիթարյանի վարկանիշը՝ EA FC 26-ում

01 Սեպտեմբեր, 2025 15:30
Հենրիխ Մխիթարյանի վարկանիշը՝ EA FC 26-ում

Հենրիխ Մխիթարյանը շարունակում է փայլել ոչ միայն ֆուտբոլային խաղադաշտում, այլև վիրտուալ աշխարհում: EA FC 26 ֆուտբոլային սիմուլյատորի՝ 2025 թվականի սեպտեմբերի 26-ին սպասվող թողարկման համար հրապարակվել են միլանյան «Ինտերի» խաղացողների վարկանիշները:

Ինչպես նախորդ խաղերում, «Ինտերը» լիցենզիայի բացակայության պատճառով խաղում ներկայացված է FC Lombardia անվամբ: Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը պահպանել է իր 83 վարկանիշը:

Չնայած որոշ աննշան բնութագրերի նվազմանը, նրա ընդհանուր միավորը մնացել է անփոփոխ, ինչը բացառիկ է նրա տարիքի (36 տարեկան) խաղացողի համար:

«Ինտերի» կազմում առաջատարը Լաուտարո Մարտինեսն է՝ 88 վարկանիշով:

Լրահոս

Դիտել ավելին