Կարևոր իրադարձություններ

Մինչ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի օրը ցանկացած QR կոդ, որը ցույց կտան կամ կվաճառեն, կեղծ է․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

01 Սեպտեմբեր, 2025 15:00
Մինչ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի օրը ցանկացած QR կոդ, որը ցույց կտան կամ կվաճառեն, կեղծ է․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

Սեպտեմբերի 6-ին կայանալիք Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսերն, ըստ տեղեկությունների, վերավաճառվում են մի քանի անգամ ավելի թանկ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Վերավաճառողները կարող են 1 տոմսը վաճառել մի քանի հոգու, իսկ մարզադաշտ մուտք կգործի միայն այն անձը, ով առաջինը կակտիվացնի QR կոդը։

Համացանցում և սոցիալական կայքերում հնարավոր է նաև հանդիպել օգտատերերի և կայքերի, որոնք վաճառում են ոչ իրական QR կոդեր:

Հարգելի՛ քաղաքացիներ, հնարավոր խարդախության զոհ չդառնալու համար նշենք, որ ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 09:00-ին, հետևաբար մինչ այդ ցանկացած QR կոդ, որը ցույց կտան կամ կվաճառեն, կեղծ է։

Լրահոս

Դիտել ավելին