Կարևոր իրադարձություններ

Ռուսական անօդաչու թռչող սարքերի ներխուժումը Լեհաստան կարող էր սխալմունք լինել. Թրամփ

12 Սեպտեմբեր, 2025 14:30
Ռուսական անօդաչու թռչող սարքերի ներխուժումը Լեհաստան կարող էր սխալմունք լինել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է ռուսական անօդաչու թռչող սարքերի ներխուժումը Լեհաստանի օդային տարածք, միաժամանակ այն կարծիքն է հայտնել, որ դա կարող էր տեղի ունենալ ոչ միտումնավոր, այլ՝ սխալմամբ, հաղորդում է Bloomberg-ը:

Մինչդեռ Վարշավան հայտարարել է, որ Ռուսաստանը կանխամտածված է հարձակվել Լեհաստանի վրա և խնդրել է խորհրդակցություններ անցկացնել ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ՝ համաձայն Հյուսիսատլանտյան պայմանագրի 4-րդ հոդվածի:

Սեպտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ Ռուսաստանը զանգվածային հարվածներ է  հասցրել Ուկրաինային, առնվազն 19 անօդաչու թռչող սարք հատել է Լեհաստանի սահմանը: Լեհական ավիացիայից բացի, ռուսական դրոնները որսալու համար օգտագործվել են ՆԱՏՕ-ի մյուս երկրների կործանիչներ:

Անօդաչու թռչող սարքերի բեկորները վնասել են Բելառուսի և Ուկրաինայի սահմանից ոչ հեռու գտնվող Վիրիկի գյուղի բնակելի տունը, տուժածներ չկան:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատասխանել է, որ «չէր ծրագրել» հարվածել Լեհաստանում գտնվող թիրախներին: Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վիեսլավ Կուկուլան էլ հայտնել է, որ լեհ զինվորականները Բելառուսից նախազգուշացում են ստացել անօդաչու թռչող սարքերի տեղաշարժի մասին: «Բելառուսները մեզ զգուշացրել էին, որ իրենց օդային տարածքով դրոնները շարժվում են մեր ուղղությամբ»,- ասել է գեներալը։

Լրահոս

Դիտել ավելին