Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 25 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել բետոնե ջրատար խողովակի մոտ:
Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտոգործելով հատուկ տեխնիկա:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: