AM իրավաբանական ընկերությունը հայտարարել է համագործակցության մասին հայկական ամենամեծ բիզնես համայնքի՝ «Մանթաշյանց» գործարարների ակումբի հետ։ Ակումբը միավորում է աշխարհի տարբեր երկրներում գործող ավելի քան 700 հայ գործարարների։
Համագործակցության շրջանակում AM իրավաբանական ընկերությունը ստանձնելու է իրավաբանական աջակցություն տրամադրելու պատասխանատվություն թե՛ ակումբին, թե՛ նրա անդամներին։ Կողմերի նպատակն է խթանել բիզնես կապերի զարգացումը, ապահովել իրավական գրագետ և անվտանգ միջավայր, ինչպես նաև նպաստել վստահելի գործընկերային հարաբերությունների ձևավորմանը։
Ակումբին միացել է նաև ընկերության կառավարիչ բաժնետեր Գրիգոր Մինասյանը, ինչը հնարավորություն կտա առավել ակտիվ ներգրավվածություն ունենալ ինչպես հայկական, այնպես էլ միջազգային բիզնես համայնքում։
Ընկերության հաղորդագրությունում նշվում է, որ կայուն բիզնեսը կառուցվում է հստակ կանոնների և իրավական պաշտպանվածության հիման վրա, իսկ նման միջավայրի ձևավորումն AM իրավաբանական ընկերության կարևոր առաքելություններից մեկն է։