Կարևոր իրադարձություններ

Չարենցավանում օրհնվեց արցախյան պատերազմների հերոսների հիշատակը հավերժացնող հուշաքարը

21 Սեպտեմբեր, 2025 21:45
Չարենցավանում օրհնվեց արցախյան պատերազմների հերոսների հիշատակը հավերժացնող հուշաքարը

Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Չարենցավանի քաղաքային պանթեոնում այսօր տեղի ունեցավ Արցախյան բոլոր պատերազմներում անմահացած հերոսների հիշատակը հավերժացնող հուշաքարի օրհնության կարգ։ Քաղաքային պանթեոնում հանգչող 59 հերոսների անուններեն այլևս հավերժացած են այս հուշաքարի վրա։ Կատարվել են նաև տարածքի բարեկարգման, խնկամանների, ծաղկամանների ու լուսամփոփների տեղադրման աշխատանքներ։ Անկախության 34-րդ տարեդարձի այս օրը՝ խորհրդանշական այս արարողությունը յուրաքանչյուրիս պետք է ամեն վայրկյան հիշեցնի, որ հենց այս անունների շնորհիվ է այդ անկախությունը հնարավոր դարձել։ Հիշեցնի, որ այս անկախությունը սերունդներին ժառանգություն թողնելու գործում անելիք ունենք յուրաքանչյուրս։ Հավերժ հիշատակ, խնկարկում, խոնարհում, փառք ու պատիվ բոլոր հերոսներին։

Լրահոս

Դիտել ավելին