Ամերիաբանկը ` Armenian Auto Show-ում. Հատուկ առաջարկներ էքսպոյի այցելուների համար
Սեպտեմբերի 26-ից 28-ն Ամերիաբանկըմասնակցելու է Armenian Auto Show-ին`ներկայացնելով իր MyCar.am հարթակը և գործընկեր դիլերների հետ մշակված հատուկ առաջարկներըբացառապես էքսպոյի այցելուների համար: Մասնավորապես, երեք օր շարունակ էքսպոյի այցելուները կկարողանան տեղում գտնել իրենց մեքենան և գնել այն` առանց կանխավճարի և ավտովարկավորման հատուկ տոկոսադրույքով:
Նշենք, որ Ամերիաբանկն ավտովարկերիպորտֆելով շարունակում է պահպանել ՀՀ բանկային համակարգի բացարձակ առաջատարի դիրքը շուկայի շուրջ 50% մասնաբաժնով (30․06․2025թ․դրությամբ):
2025թ․-ի առաջին 8 ամսում տարեվերջի համեմատ Ամերիաբանկի ավտովարկերի պորտֆելն աճել է ավելի քան 40%-ով: Նույն ժամանակահատվածումԱմերիաբանկի ավտովարկերի ավելի քան 30%-ը տրամադրվել է առցանց՝ MyCar.am հարթակի միջոցով։ MyCar.am հարթակն այցելուներին հնարավորություն է տալիս գտնել ցանկացած կարիքի և հնարավորության համապատասխան մեքենա՝ ընտրություն կատարելով առաջնային և երկրորդային շուկայի առաջատար դիլերներիառաջարկներից։ Հարթակում ներկայացված են առաջարկներ ավելի քան 60 ավտոդիլերի կողմից, որոնցից շուրջ 30-ը` պաշտոնական ներկայացուցիչ:MyCar.am-ն արդեն հնարավորություն է տալիս նաև անհատներին վաճառել իրենց սեփական մեքենան, ինչի համար անհրաժեշտ է գրանցվել հարթակում:
Հավելենք, որ հաշվիչների, զտիչների և մեքենաների համեմատման գործիքների շնորհիվ հարթակում հնարավորինս պարզեցված է մեքենա փնտրելու և գտնելու գործընթացը, ինչը նպաստում էհաճախորդների ժամանակի խնայողությանը, օգնում գին-որակ հարաբերակցության մեջ արագ կողմնորոշվելու և լավագույն ընտրություն կատարելու հարցում:
Մանրամասները` հոլովակում:
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմի