Կարևոր իրադարձություններ

Լավ գաղափարը չի անտեսվելու. Ծառուկյան (տեսանյութ)

12 Դեկտեմբեր, 2025 13:23
Լավ գաղափարը չի անտեսվելու. Ծառուկյան (տեսանյութ)

«Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակում հայտարարված մրցույթի ավարտից հետո Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել շնորհակալական ուղերձով։ Նա բարձր է գնահատել Հայաստանի ու արտերկրի ուսանողների մասնակցությունն ու ներկայացված գաղափարների որակը՝ ընդգծելով, որ նախաձեռնության հեղինակները հնարավորություն են ստանալու անմիջականորեն ներգրավվել ծրագրի իրականացման աշխատանքներում։

«Ամփոփելով «Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակում հայտարարված մրցույթը՝ ուզում եմ իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել Երևանի, Հայաստանի բոլոր մարզերի և արտերկրի առաջատար համալսարանների ուսանողներին՝ իրենց ակտիվ մասնակցության համար։ Ոգևորված եմ մեր երիտասարդների խիզախ և հետաքրքիր գաղափարներով։ Բոլորին միավորում է նույն ձգտումը՝ ունենալ արդար ու ժամանակակից պետություն։ Այդ նպատակի իրագործման համար անհրաժեշտ են պայմաններ, որոնք թույլ կտան նրանց գաղափարները վերածել իրական ծրագրերի։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում 44-օրյա պատերազմի մասնակից, վիրավորում ստացած մեր տղաներին։ Մենք արդեն ստեղծել ենք ամուր և ազնիվ ընկերության հիմքերը։ Ինչպես երեկ հայտարարել եմ, որևէ լավ գաղափար չի անտեսվելու։ Դրանք ներառվելու են «Առաջարկ Հայաստանին» ծրագրում, իսկ հեղինակները ստանալու են հնարավորություն անձամբ մասնակցելու աշխատանքներին։ Տաղանդավոր և հզոր պատմություն ունեցող մեր ազգին խեղճությունը հարիր չէ։ Վստահ եմ, որ անհնարինը պարզապես ավելի մեծ ջանք է պահանջում, և ես միշտ պատրաստ եմ աջակցել յուրաքանչյուր ազգանվեր նախաձեռնության»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին