Կարևոր իրադարձություններ

Մենք չափազանց հեռու ենք գնացել Ռուսաստանին քննադատելով. Լեհաստանի նախկին արտգործնախարար

15 Դեկտեմբեր, 2025 14:50
Մենք չափազանց հեռու ենք գնացել Ռուսաստանին քննադատելով. Լեհաստանի նախկին արտգործնախարար

Մենք չափազանց հեռու ենք գնացել Ռուսաստանին քննադատելով, հայտարարել է Լեհաստանի նախկին արտգործնախարար Յացեկ Չապուտովիչը, որը նշել է, որ հակառուսական հռետորաբանությունը երկիրը փակուղի է մտցրել։

«Ռուսաստանը մեր գործընկերն է: Ռուսաստանը Լեհաստանին ընդունում է որպես նրան մյուս երկրներից ամենաշատ քննադատողը: Դա սխալ է, որովհետև ես կարծում եմ, որ ԱՄՆ-ն և այլ եվրոպական երկրներ կվերսկսեն նրա հետ համագործակցությունը, քանի որ «Հյուսիսային հոսքը» և այլ առևտրական հնարավորություններ կօրինականացվեն մեր հիմնական դաշնակից ԱՄՆ-ի հետ», - ասել է Չապուտովիչը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել էր, որ հետ է կանչել Գդանսկում Ռուսաստանի հյուպատոսության գործունեության վերաբերյալ իր համաձայնությունը:

Դրան հետևել է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը Իրկուտսկում Լեհաստանի գլխավոր հյուպատոսության փակման մասին:

Լրահոս

Դիտել ավելին