Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

16 Հունվար, 2026 15:24
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Երևանում հունվարի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 17-ի երեկոյան, 18-20-ին սպասվում է ձյուն։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Հանրապետության տարածքում հունվարի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 17-ի ցերեկն առանձին շրջաններում, 17-ի ուշ երեկոյան, 18-20-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 17-19-ին գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

Լրահոս

Դիտել ավելին