Կարևոր իրադարձություններ

Նոր աջակցություններ փոքր ու միջին տնտեսություններին․ Պապոյանը խոստանում է 2 կարևոր լուր

18 Մարտ, 2026 11:06
Նոր աջակցություններ փոքր ու միջին տնտեսություններին․ Պապոյանը խոստանում է 2 կարևոր լուր
Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ առաջիկա օրերին կհրապարակի երկու կարևոր նորություն, որոնք վերաբերում են փոքր և միջին գյուղացիական տնտեսություններին։
Նրա խոսքով՝ առաջին նախաձեռնությունը կվերաբերի ինչպես բուսաբուծությամբ, այնպես էլ անասնապահությամբ զբաղվող մի քանի հարյուր հազար տնտեսությունների, իսկ երկրորդը՝ անասնապահությամբ զբաղվող մի քանի տասնյակ հազար տնտեսությունների։
Պապոյանը նշել է, որ մարզային հանդիպումների ընթացքում ամենաշատ բարձրացված հարցերից են եղել գյուղատնտեսական աջակցության ծրագրերը։ Նրա խոսքով՝ դրանց մի մասն արդեն իրականացված է կամ գտնվում է ընթացքի մեջ, այդ թվում՝ գյուղապահովագրությունը, կարկուտի վնասների փոխհատուցումը և բուսաբուծության ոլորտում 50% աջակցությունը։

Լրահոս

Դիտել ավելին