Կարևոր իրադարձություններ

Ամերիաբանկը 60 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում է տրամադրել արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման նախագծին

26 Մարտ, 2026 10:46
Ամերիաբանկը 60 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում է տրամադրել արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման նախագծին

Ամերիաբանկը 60 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում է տրամադրել Firebird AI ընկերության կողմից արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման նախագծին՝ մեկնարկելով ՀՀ տնտեսության համար կարևորագույն նախագծի ֆինանսավորման գործընթացը։    
 
Firebird, NVIDIA և Dell Technologies ընկերությունների, ինչպես նաև Հայաստանի կառավարության համագործակցության արդյունքում կառուցվող տվյալների կենտրոնը դառնալու է տարածաշրջանում ամենահզորը։ Այն հնարավորություն կտա գիտահետազոտական հաստատություններին, տեխնոլոգիական ընկերություններին և ձեռնարկություններին մեծ ծավալով գործարկելու ժամանակակից ԱԲ տեխնոլոգիաները՝ ամրապնդելով Հայաստանիառաջատար դիրքերը աշխարհի տեխնոլոգիական քարտեզում։
 
Ամերիաբանկը շարունակում է մնալ Հայաստանի ամենախոշոր կորպորատիվ ֆինանսավորողը՝ առաջարկելով անհատական ֆինանսական լուծումներ Հայաստանում գործող տեղական և միջազգային ընկերություններին։ Բանկի կորպորատիվ պարտավորությունների պորտֆելը՝ ներառյալ լիզինգը և ֆակտորինգը, գերազանցում է 1 տրիլիոն դրամը, ինչն աննախադեպ ցուցանիշ է Հայաստանի բանկային համակարգում:

Լրահոս

Դիտել ավելին