Կարևոր իրադարձություններ

Իրանի դեմ պшտերազմը խանգարում է Ուկրաինային․ Զելենսկի

05 Ապրիլ, 2026 12:31
Իրանի դեմ պшտերազմը խանգարում է Ուկրաինային․ Զելենսկի

Կիևի գլխավոր նպատակը Ռուսաստանի տնտեսության թուլացումն է, սակայն Իրանի դեմ պատերազմը խոչընդոտում է դրան, քանի որ Մոսկվան օգուտ է քաղում հակամարտությունից։ Հայտարարել է Վլադիմիր Զելենսկին Associated Press-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը տնտեսապես շահում է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող պատերազմից, քանի որ ԱՄՆ-ը մեղմացրել է Մոսկվայի դեմ նավթային պատժամիջոցները։

«Սա Ռուսաստանին լրացուցիչ գումար է տալիս, այնպես որ, այո, նրանք շահում են»,- ասել է նա։

Լրահոս

Դիտել ավելին