Կարևոր իրադարձություններ

«Արենի ՀԷԿ»-ի բաժնետոմսեր և դրամական միջոցներ կբռնագանձվեն՝ դատախազության հայցով

22 Ապրիլ, 2026 12:13
«Արենի ՀԷԿ»-ի բաժնետոմսեր և դրամական միջոցներ կբռնագանձվեն՝ դատախազության հայցով
ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցը մասնակի բավարարվել է․ որոշմամբ՝ հօգուտ պետության կբռնագանձվի Անի Սարգսյանին պատկանող գույքի մի մասը։
Խոսքը վերաբերում է «Արենի ՀԷԿ»-ի 39,341 բաժնետոմսին, ինչպես նաև 864 հազար ԱՄՆ դոլարի ավանդին, շուրջ 13 միլիոն դրամին և մոտ 5 հազար եվրոյին։
Անի Սարգսյանը Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի դուստրն է։
Դատախազության ներկայացրած հայցը քննվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում։

Լրահոս

Դիտել ավելին