Կարևոր իրադարձություններ

Արման Ծառուկյանը նոր մարտահրավեր ունի, մենամարտ Թոնի Ֆերգյուսոնի դեմ

01 Մայիս, 2026 16:37
Արման Ծառուկյանը նոր մարտահրավեր ունի, մենամարտ Թոնի Ֆերգյուսոնի դեմ
Ultimate Fighting Championship (UFC)-ի թեթևքաշային կարգի երկրորդ հավակնորդ Արման Ծառուկյանը մասնակցելու է ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարի, որտեղ կմրցի ամերիկացի մարտիկ Թոնի Ֆերգյուսոնի հետ։
Ինչպես հաղորդում է «Գազետա ռու»-ն, մենամարտը նախատեսված է հունիսի 13-ին՝ ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում, Real American Freestyle (RAF) մրցաշարի շրջանակներում։
Բացի այդ, մայիսի 30-ին Դալասում Ծառուկյանը RAF կազմակերպության հովանու ներքո ևս մեկ մենամարտ կանցկացնի՝ մրցելով Քիլոն Ջիմիսոնի հետ։ Երկու հանդիպումներն էլ նախատեսված են թեթևքաշային կարգում։

Լրահոս

Դիտել ավելին