Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ՀԿ-ները նամակ են ուղարկել եվրոպացի առաջնորդներին՝ կոչ անելով ճնշում գործադրել Հայաստանի վրա

02 Մայիս, 2026 13:00
Ադրբեջանի ՀԿ-ները նամակ են ուղարկել եվրոպացի առաջնորդներին՝ կոչ անելով ճնշում գործադրել Հայաստանի վրա

Ադրբեջանի հասարակական կազմակերպությունները բաց նամակ են հղել եվրոպացի առաջնորդներին, որոնք նախատեսում են մեկնել Երևան՝ մասնակցելու բարձր մակարդակի հանդիպումների։ Նամակը հասցեագրված է նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտաին։

Նամակում նշվում է, թե Հարավային Կովկասը գտնվում է փոխակերպումների փուլում, իսկ Ադրբեջանն ու Հայաստանը շարժվում են կայուն խաղաղության ուղղությամբ։ Միաժամանակ հեղինակները կոչ են անում Եվրոպական միությանը աջակցել հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հատուկ ուշադրություն դարձնելով հումանիտար հարցերին։

Ադրբեջանական կողմը, մասնավորապես, բարձրացնում է շուրջ 4000 անհետ կորած անձանց ճակատագրի հարցը, ինչպես նաև տարածաշրջանում ականների առկայության խնդիրը։

Նամակի հեղինակները եվրոպացի առաջնորդներին կոչ են անում ազդեցություն գործադրել Հայաստանի վրա՝ անհետ կորածների վերաբերյալ տվյալների բացահայտման և ականապատ տարածքների քարտեզների տրամադրման ուղղությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին