Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի մասնակցի Հայաստանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով գերմանական DPA-ն։ Սա կլինի առաջին դեպքը, երբ թվով 8-րդ գագաթնաժողովն անցկացվելու է առանց Գերմանիայի կառավարության ղեկավարի ներկայության։
Ինչպես նշել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը, կանցլերի այցը չեղարկվել է այլ պարտավորությունների պատճառով։ Մասնավորապես հայտնի է դարձել, որ մայիսի 4-ին Մերցը Բեռլինում ներկա է գտնվելու Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահության նիստին։ Գերմանական կողմը հավելել է, որ կանցլերն արդեն իսկ մասնակցել է համայնքի նախորդ երկու հանդիպումներին և շարունակում է ակտիվ կապ պահպանել գործընկերների հետ։