Կարևոր իրադարձություններ

Աֆղանստանը Պակիստանին մեղադրել է սահմանային Կունար նահանգը հրետակոծելու մեջ

05 Մայիս, 2026 15:30
Աֆղանստանը Պակիստանին մեղադրել է սահմանային Կունար նահանգը հրետակոծելու մեջ

Աֆղանստանի գերագույն առաջնորդի խոսնակի տեղակալ Համդուլլահ Ֆիթրաթը հայտնել է Պակիստանի կողմից սահմանային Կունար նահանգի ուղղությամբ իրականացված հրետակոծության մասին։ Ըստ աֆղանական կողմի տվյալների՝ հարձակման հետևանքով սպանվել է երեք խաղաղ բնակիչ, ևս 14-ը ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։

Ֆիթրաթի պնդմամբ՝ պակիստանյան զինուժի թիրախում են եղել բացառապես քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ բնակելի տներ, դպրոցներ, բժշկական կենտրոններ և մզկիթներ։ Այս միջադեպը հերթական լարվածությունն է առաջացրել երկու երկրների սահմանին։ Պաշտոնական Քաբուլը դատապարտել է տեղի ունեցածը՝ այն որակելով որպես հարձակում անմեղ բնակչության և հանրային հաստատությունների վրա։

Լրահոս

Դիտել ավելին