Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ ուղղված միջազգային հանրությանը և Ուկրաինայի իշխանություններին: Նա օտարերկրյա կառավարություններին հորդորել է պատասխանատվություն ստանձնել սեփական դիվանագետների անվտանգության համար և կազմակերպել նրանց ժամանակին տարհանումը Կիևից:
Զախարովայի խոսքով՝ Մոսկվան տեղեկություններ ունի Մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի կապակցությամբ Ուկրաինայի կողմից պլանավորվող հնարավոր գործողությունների մասին: Նա շեշտել է, որ ցանկացած նմանատիպ փորձի դեպքում Ռուսաստանի զինված ուժերը թիրախավորելու են Ուկրաինայի մայրաքաղաքը:
«Եթե Կիևը Հաղթանակի օրվա տոնակատարությունների ժամանակ իրականացնի իր հանցավոր ծրագրերը, ապա ՌԴ-ն կհարվածի հենց Կիևին», - նշել է Զախարովան:
Այս հայտարարությունը տեղի է ունենում Մայիսի 9-ին ընդառաջ լարվածության աճի ֆոնին, ինչը նոր վտանգներ է ստեղծում Ուկրաինայում գտնվող օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների համար: