Կարևոր իրադարձություններ

Առանց դատարանի վճռի մարդկանց «պետական դավաճան» պիտակավորելը վերածվել է էժան քաղաքական շոուի․ Արման Աբովյան

24 Մայիս, 2026 16:53
Առանց դատարանի վճռի մարդկանց «պետական դավաճան» պիտակավորելը վերածվել է էժան քաղաքական շոուի․ Արման Աբովյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում կոշտ քննադատության է ենթարկել գործող իշխանություններին՝ Անդրանիկ Թևանյանին առաջադրված պետական դավաճանության մեղադրանքների և դրա շուրջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչող թիրախավորումների ֆոնին։ Աբովյանն ընդգծել է, որ երկրում կոպտորեն խախտվում է անմեղության կանխավարկածը, իսկ Թևանյանի փաստաբանների հայտարարությունը փաստում է, որ մեղադրանքից արդեն իսկ հանվել է «պետական գաղտնիք հավաքելու և փոխանցելու» դրույթը։ Բացի այդ, նա ուղղակի կապ է տեսնում Թևանյանի քրեական գործի և Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանին Ուկրաինա արտահանձնելու վերաբերյալ ադրբեջանական մամուլի հրապարակումների միջև՝ երկու դեպքում էլ մատնանշելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու քաղաքական պատվերը։

 

Լրահոս

Դիտել ավելին