Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ են խորհրդանշում թանկարժեք քարերը

26 Հունվար, 2016 20:54
Ի՞նչ են խորհրդանշում թանկարժեք քարերը

Դեռ անտիկ ժամանակաշրջանից սկսած, շատերն են խոսել քարերի մոգական ուժի մասին, ինչպես նաև որ նրանք էներգակիր են, ունեն թե՛ դրական, թե՛ բացասական էներգիա:

Ագաթը պաշտպանում է  չար աչքից, թույներից, այն կրողին պարգևում է երկարակեցություն  ու առողջություն,  առնականություն ու հանգստություն:
 
Ծովակնը համարվում է սիրահարների քար, պահպանում է  ընտանեկան երջանկությունը, նպաստում բարեկեցությանը:
 
Ալմաստն անմեղության խորհրդանշանն է, համարձակություն ու հաստատակամություն ու երջանկություն  է պարգևում  այն կրողին: Այս քարը հարմար է ուժեղ էներգետիկայի տեր մարդկանց, հակառակ դեպքում քարը տկարանում է:
 
Մեղեսիկը պաշտպանում է հարբեցողությունից, սանձում կրքերը, համարվում է «այրիի քար»:
 
Բերիլն օգնում է զգացմունքների կայունությանը,  ճանապարհորդների բարի ուղեկիցն է: 
 
Փիրուզը երջանկության քարն է, օգնում է սիրահարներին, անփոփոխ ու հավատարիմ սեր է խորհրդանշում:
 
Հակինթը հաջողության և ուժերի ամրապնդման  խորհրդանշանն է: 
 
Նռնաքարն ուրախացնում է սիրտը և հաշտեցնում է ընկերների հետ:
 
Մարգարիտը պաշտպանում է անպատասխան սիրո տառապանքներից, ուստի պետք է կրեն չամուսնացած աղջիկները:
 
Զմրուխտը երջանկություն է պարգևում: 
 
Մարջանը պաշտպանում է կայծակից ու չար աչքից, իսկ ահա լազուրիտը գերազանց է բուժման համար:

Լրահոս

Դիտել ավելին