Կարևոր իրադարձություններ

Լիլիթ Ստեփանյանի մանդատը ԱԺ-ում կփոխանցվի Էդգար Առաքելյանին

28 Հոկտեմբեր, 2026 10:39
Լիլիթ Ստեփանյանի մանդատը ԱԺ-ում կփոխանցվի Էդգար Առաքելյանին

Ինչպես հայտնել ենք՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վայր է դրել մանդատը, ԱԺ-ում նրա լիազորությունները դադարեցվել են:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ցուցակի հաջորդ համարը Էսթեր Այվազյանն է, որը չի վերցնելու պատգամավորական մանդատը: Նրան էլ ցուցակում հաջորդում է Էդգար Առաքելյանը, հենց նրան էլ փոխանցվելու է Լիլիթ Ստեփանյանի մանդատը:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ։

Ստեփանյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։

Լրահոս

Դիտել ավելին