Թեհրանում սպանվել են ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարն ու նրա թիկնապահը
31 Հուլիս, 2024 08:57
Թեհրանում հարձակում է եղել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի կեցության վայրի վրա, ինչի հետևանքով Հանիեն և նրա թիկնապահը սպանվել են։ Ինչպես տեղեկանում ենք IRI2day տելեգրամյան ալիքից, Հանիեն Թեհրան էր այցելել նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար։