Օգոստոսի 30-ին՝ ժամը 16։57-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Սեպտեմբերի փողոցում այրվում է մթերային խանութ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։39-ին, մարվել՝ 18։58-ին։ Այրվել են խանութի տանիքի փայտյա կառուցատարրերը։