Վերահաստատում ենք հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկին մեր աջակցությունը. Կլաար
16 Օգոստոս, 2024 23:37
Վերահաստատում ենք մեր լիարժեք աջակցությունը Երևանին՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու հարցում։ Այս մասին X-ի իր էջում գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Ավելի վաղ վարչապետի աշխատակազմն առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ։