Ազգային հավաքականը մարզում անցկացրեց մարզում «Ալյանս Ռիվյերայում»
08 Հոկտեմբեր, 2015 10:18
Հոկտեմբերի 7-ին Հայաստանի ազգային ընտրանին անցկացրեց մարզում Նիս քաղաքի «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտում:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ մարզման ընթացքում ֆուտբոլիստները՝ Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ, կատարեցին տարբեր առաջադրանքները և անցկացրեցին երկկողմանի խաղ: