Մոլդովայում երկրի իշխանությունների որոշմամբ փակվելու է ռուսական գիտության և մշակույթի կենտրոնը՝ «Ռուսական տունը»:
Ինչպես հայտնել է Մոլդովայի ԱԳՆ մամուլի ծառայությունը, որոշումն ընդունվել է ռուսական հարվածային անօդաչուներով երկրի օդային տարածքը խախտելու կապակցությամբ։
Մոսկվան դեռ չի արձագանքել մոլդովական կողմի որոշմանը: