Կարևոր իրադարձություններ

Նախորդ տարվա ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 582 քրեական վարույթ

14 Փետրվար, 2025 14:33
Նախորդ տարվա ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 582 քրեական վարույթ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 14-ին ամփոփվել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքները:

Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների նորանշանակ դատախազ Հայկ Մանանդյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը,
Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի ներկայացուցիչները, վարչական շրջանի դատախազության դատախազները, այլք:

Հայկ Մանանդյանը, ներկայացնելով Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը, նշել է, որ մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 582 քրեական վարույթ՝ 627 անձի նկատմամբ (2023 թվականին՝
568 քրեական վարույթ՝ 671 անձի նկատմամբ):

2024 թվականին կայացվել է 590 մեղադրական վերդիկտ՝ 590 անձի նկատմամբ (2023 թվականին՝ 333 վերդիկտ՝ 343 անձի նկատմամբ):

Աննա Վարդապետյանն Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազին և դատախազության դատախազներին տվել է մի շարք հարձնարարականներ, որոնք, ի թիվս այլնի, վերաբերել են կոռուպցիոն վարույթների քննության որակի նկատմամբ հսկողության բարձրացմանը, պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում աշխատանքների ակտիվացմանը, դատախազների կողմից իրավասու մարմիններ հետևանք առաջացնող արդյունավետ միջնորդագրերի հասցեագրմանը:

Լրահոս

Դիտել ավելին