Կարևոր իրադարձություններ

Վարդաշատ գյուղի տան անասնագոմում հայտնաբերվել է տղամարդու մшրմին

18 Փետրվար, 2025 00:30
Վարդաշատ գյուղի տան անասնագոմում հայտնաբերվել է տղամարդու մшրմին

Փետրվարի 17-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վարդաշատ գյուղի տներից մեկի անասնագոմում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, քրեական ոստիկաններն ու պարեկները նշված գյուղի տներից մեկի անասնագոմում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 31-ամյա տղամարդու դի՝ պարանով կախված վիճակում:

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հայտնում։

Լրահոս

Դիտել ավելին