Կարևոր իրադարձություններ

Մարտունի-Վարդենիս ճանապարհին մեքենան հայտնվել է անտառում. կան տուժածներ և զոհ

09 Մարտ, 2025 11:21
Մարտունի-Վարդենիս ճանապարհին մեքենան հայտնվել է անտառում. կան տուժածներ և զոհ

Մարտի 9-ին՝ ժամը 08:42-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել էոր Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 8-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցշրջվել և հայտնվել հարակից անտառում։

Փրկարարները վարորդի դին և ուղևորներին դուրս են բերել ավտոմե­քենայից և մոտեցրել շտապօգնության և պարեկային ծառայության ավտոմեքենաներին. տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Լրահոս

Դիտել ավելին