Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ներողություն է խնդրել Թրամփից Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած միջադեպի համար:
   
  Այս մասին Fox News-ի եթերում ասել է ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։
   
  «Զելենսկին նամակ է հղել նախագահին, նա ներողություն է խնդրել միջադեպի համար, որը տեղի ունեցավ Օվալաձև աշխատասենյակում։
   
  Կարծում եմ, որ դա կարևոր քայլ էր»,-ասել է նա։