Կարևոր իրադարձություններ

Արտակարգ իրավիճակ Ֆրանսիայում. Արևելյան Պիրենեյներում անտառային հրդեհն արդեն ընդգրկել է 1,5 հազար հեկտար

06 Հուլիս, 2026 17:35
Արտակարգ իրավիճակ Ֆրանսիայում. Արևելյան Պիրենեյներում անտառային հրդեհն արդեն ընդգրկել է 1,5 հազար հեկտար

Ֆրանսիայի Արևելյան Պիրենեյներ դեպարտամենտում բռնկված անտառային խոշոր հրդեհը վերահսկողությունից դուրս է եկել՝ ընդգրկելով շուրջ 1,5 հազար հեկտար տարածք։ Դեպարտամենտի պրեֆեկտ Պիեռ Ռենոն հայտնել է, որ կրակի գոտու երկարությունը հասել է 18 կիլոմետրի։ Չնայած 700 հրշեջների, 200 մեքենաների և 9 ավիացիոն միջոցների ներգրավմանը, ուժեղ քամին ու տեղանքի դժվարամատչելիությունը թույլ չեն տալիս զսպել աղետը։ Իշխանությունները քննարկում են անվտանգության նկատառումներից ելնելով հեղինակավոր «Տուր դը Ֆրանս» հեծանվավազքի փուլերից մեկի չեղարկման հարցը։

 

Լրահոս

Դիտել ավելին