Ընդունում եմ սխալս, դիմել եմ ՊՊԾ-ին՝ լրագրողներին հեռացնելու համար. Սիմոնյան
26 Մարտ, 2025 19:45
Ալեն Սիմոնյանն իր տելեգրամյան ալիքում գրել է՝
«Ես ուզում եմ հրապարակավ ընդունել իմ սխալը. պարզվում է ես, այնուամենայնիվ, շուրջ 2 տարի առաջ մեկ անգամ դիմել եմ ՊՊԾ աշխատակիցներին, որպեսզի նրանք հեռացնեն այն լրագրողներին, ովքեր խաթարել էին հաշվիչ հանձնաժողովի աշխատանքը, ինչը չէի հիշում»: