Մարտի 31-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։
Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140 կմ հատվածում, ճակատ ճակատի բախվել են «Լադա» և «KIA» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնի փականը։
Վթարի մասին ոստիկանության Վայքի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։