Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզային:
ԱԳՆ-ից հայտնում են, որ պաշտոնական արարողությանը հետևած կարճատև առանձնազրույցի ընթացքում Պորտուգալիայի նախագահը հաջողություններ է մաղթել դեսպանին իր առաքելությունում՝ հույս հայտնելով, որ վերջինիս նշանակումը կծառայի երկու երկրների և ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական և համագործակցային կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը:
Զրուցակիցները մեծապես կարևորել են հայազգի մեծանուն գործարար, բարերար Գալուստ Գյուլբենկյանի նշանակալից ավանդն ու դերն՝ որպես կամուրջ երկու պետությունների միջև կապերի սերտեցման հարցում: