Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցի գործընկերս մերժել է հանդիպման առաջարկս՝ ինձ անվանելով «պոպուլիստ». Սարգիս Խանդանյան

01 Ապրիլ, 2025 11:55
Ադրբեջանցի գործընկերս մերժել է հանդիպման առաջարկս՝ ինձ անվանելով «պոպուլիստ». Սարգիս Խանդանյան

Իմ ադրբեջանցի գործընկերը հրապարակայնորեն մերժել է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ կարծիքների փոխանակման հանդիպման վերաբերյալ հանդիպման առաջարկս՝  ինձ «պոպուլիստ» անվանելով: Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

 

«Եթե խաղաղության քարոզչությունը պոպուլիզմ է, ապա ես հպարտորեն ընդունում եմ այդ պիտակն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Իմ առաջարկը մնում է սեղանին. Ես պատրաստ եմ ներգրավվել միջխորհրդարանական մակարդակով վստահության ամրապնդման միջոցառումներին՝ անխոնջ աշխատելով մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության համար», -  նշել է նա։

 

Օրերս Սարգիս Խանդանյանը դիմել էր Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեիդովին՝ առաջարկելով Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների հանդիպում անցկացնել։

Լրահոս

Դիտել ավելին