Գազայի հատվածի տարբեր հատվածներում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հասցրած ավիահարվածների հետեւանքով առնվազն 34 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը։
Նրա տվյալներով՝ առնվազն 34 պաղեստինցի է զոհվել իսրայելական բանակի կողմից Ջաբալիա, Դեյր ալ-Բալահ, Գազա, Խան Յունիս քաղաքներում եւ նրանց հարակից բնակավայրերում գնդակոծությունների, ռմբակոծությունների եւ գրոհների ժամանակ։
Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023թ. հոկտեմբերից ի վեր տարածաշրջանի դեմ Իսրայելի ագրեսիայի հետեւանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 50 357-ի, վիրավորվել է 114 400 մարդ: 2025թ. մարտի 18-ից ի վեր, երբ Իսրայելը վերսկսեց մարտերն անկլավում հրադադարի ժամկետի ավարտից հետո, տարածաշրջանում ավելի քան 1 000 մարդ է զոհվել եւ 2 359-ը՝ վիրավորվել։