Անհնար է միաժամանակ լինել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, բայց Հայաստանն ինքը պետք է որոշի, թե որտեղ է ավելի լավ լինել, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք համոզված ենք, որ անհնար է միաժամանակ լինել երկու տարբեր ասոցիացիաներում, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն և Եվրամիությունը... Պաշտոնական Երևանը պետք է որոշի, թե որտեղ է ավելի լավ լինել:
Հուսով ենք, որ հայ հասարակությանը կբացատրեն ԵԱՏՄ-ին անդամակցության բոլոր օգուտները և ԵԱՏՄ-ի հետ խզման հետևանքով կորուստների մասշտաբները, որպեսզի հասարակությունն ունենա իրականության օբյեկտիվ պատկերացում»,- նշել է ԱԳ փոխնախարարը։
Գալուզինը հավելել է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, որն ինքնուրույն է ընտրում իր զարգացման վեկտորը։