Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է էլեկտրական շչակ
03 Ապրիլ, 2025 15:40
Ապրիլի 4-ին՝ ժամը 14:00-ին, «Երևանի թիվ 175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։