Հինգշաբթի օրը նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աշխատանքից հեռացրել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մի քանի աշխատակիցների:
Այս որոշումը կայացվել է ծայրահեղ աջ հայացքներով հայտնի ակտիվիստ Լորա Լումերի՝ նախօրեին Թրամփին ուղղված մտահոգություններից հետո, երբ նա խոսել էր աշխատակիցների՝ նախագահի նկատմամբ հավատարմության պակասի մասին:
Apnews-ի մի քանի աղբյուրների համաձայն Լումերն Օվալաձև սենյակում Թրամփի հետ զրույցի ժամանակ պնդել է, որ նախագահը հեռացնի այն աշխատակիցներին, որոնց նա համարում էր անբավարար հավատարիմ «Կրկին Ամերիկան մեծ դարձնենք» օրակարգին: