ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենի դատավճիռն անվանել է վհուկների որսի օրինակ։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։
«Մարին Լը Պենի դեմ վհուկների որսը ևս մեկ օրինակ է այն բանի, թե ինչպես են եվրոպական ձախերն օրենքն օգտագործում որպես զենք՝ լռեցնելու ազատ խոսքը և գրաքննության ենթարկելու իրենց քաղաքական ընդդիմախոսին՝ այս անգամ այնքան հեռուն գնալով, որ ընդդիմախոսին բանտ են նստեցնում», - գրել է նա:
Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ ինքն էլ նախկինում նման քաղաքական հետապնդումների է ենթարկվել։