Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Երևանի քաղաքապետարան, սա՞ է աղբահանության բարեփոխումը, որ աղբահանության վճարը թանկացրել եք։ Մանկապարտեզների դիմացն այսպիսին պետք է լինի, հա՞։ Նազարբեկյան թաղամաս, 44 մանկապարտեզի մուտքի դիմացը»։