Կարևոր իրադարձություններ

ՆԱՏՕ-ն կշարունակի ՌԴ-ին որպես սպառնալիք դիտարկել նույնիսկ պատերազմի ավարտից հետո. Ռյուտե

04 Ապրիլ, 2025 17:00
ՆԱՏՕ-ն կշարունակի ՌԴ-ին որպես սպառնալիք դիտարկել նույնիսկ պատերազմի ավարտից հետո. Ռյուտե

ՆԱՏՕ-ն, նույնիսկ ուկրաինական հակամարտության ավարտից հետո, կշարունակի Ռուսաստանը երկարաժամկետ սպառնալիք համարել։

Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Եկեք միամիտ չլինենք, ՆԱՏՕ-ն կշարունակի Ռուսաստանին դիտարկել որպես երկարաժամկետ սպառնալիք նույնիսկ ուկրաինական պատերազմի ավարտից հետո»,- ասել է նա։

Լրահոս

Դիտել ավելին