Կարևոր իրադարձություններ

Արդյունքը պատմական է լինելու. Թրամփ

06 Ապրիլ, 2025 10:40
Արդյունքը պատմական է լինելու. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ օտարերկրյա ապրանքների ներկրման համար մաքսատուրքեր սահմանելուց հետո «հեշտ չի լինելու»։

Նա հավելել է, որ Չինաստանը, չնայած դրան, շատ ավելի լուրջ է տուժել։

«Չինաստանը շատ ավելի ուժեղ հարված ստացավ, քան ԱՄՆ-ն: Նրանք և շատ այլ երկրներ մեզ հետ անտանելի վատ էին վերաբերվում: Մենք հիմար և անօգնական «հարվածի օբյեկտ» էինք: Մենք վերադարձնում ենք աշխատատեղերն ու բիզնեսները:

Արդեն ավելի քան 5 տրլն դոլարի ներդրումներ, որոնք արագ աճում են:

Սա տնտեսական հեղափոխություն է, և մենք կհաղթենք:

Դիմացեք, հեշտ չի լինելու, բայց վերջնական արդյունքը պատմական կլինի», - գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում:

ԱՄՆ նախագահը 185 երկրների ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու որոշումը «տնտեսական հեղափոխություն» է որակել։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն արդեն ստացել է ավելի քան 5 տրիլիոն դոլարի ներդրում։

Լրահոս

Դիտել ավելին