Կարևոր իրադարձություններ

Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը եռակողմ համագործակցության ձևաչափ կստեղծեն

06 Ապրիլ, 2025 17:11
Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը եռակողմ համագործակցության ձևաչափ կստեղծեն

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմ։

Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Տաշքենդում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (GNA) նախագահ Նուման Քուրթուլմուշի և նրա վրացի գործընկեր Շալվա Պապուաշվիլիի հանդիպման ժամանակ։

Քուրթուլմուշն ընդգծել է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը, ինչպես նաև հայտնել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ կազմակերպելու այդ թեմայով միջոցառում։

Թուրք խոսնակը նաև նշել է, որ Վրաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող խնդիրների վերացումը կնպաստի տարածաշրջանային կայունությանը և համապատասխան աջակցություն է հայտնել

Նա հավելել է, որ իրենք շահագրգռված են շարունակել միջխորհրդարանական համագործակցությունը և օգտագործել դիվանագիտական բոլոր հնարավորությունները այդ կապերն ընդլայնելու համար՝ ցանկություն հայտնելով Վրաստանի խորհրդարանում ստեղծել Թուրքիայի հետ բարեկամության խումբ։

Լրահոս

Դիտել ավելին